26/09/2024 19:00
«Մի քանի ժամից պայթելու էր պատերազմը… մի քանի ժամից սկսելու էին Եղբայրական պանթեոնում փոսեր փորել …»․ Մետաքսե Հակոբյանը ծանր հիշողություններով է կիսվել
Վաղը 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է։ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Արցախում մինչպատերազմյան խաղաղ կյանքի մասին վկայող իր վերջին լուսանկարն է հրապարակել ու գրել է․
«Իմ խաղաղ կյանքի վերջին նկարը…. 26.09.2020 թ. Քաղաքի տոնն էր…
Ստեփանակերտի անունը հազվադեպ ենք տալիս, յուրահատուկ հպարտությամբ ենք նշում՝ քաղաքը։ Ջերմ, բարի, ժպտերես, իմաստուն, խաղա՜ղ, սիրառատ, յուրաքանչյուրիս քաղաքը տխուր էր։ Այնքան պարզ եմ հիշում՝ զուգված, զարդարված, մաքրությունից շողշողուն ու տխուր …
Մի տեսակ ծանր լռություն էր կախված օդում։ Մի քանի ժամից պայթելու էր պատերազմը… մի քանի ժամից սկսելու էին Եղբայրական պանթեոնում փոսեր փորել…»։