26/09/2024 15:44
Քննարկվել է Երևանի փոքր կենտրոնի էներգամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանին և ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին։
Քաղաքապետին է ներկայացվել մայրաքաղաքի փոքր կենտրոնի 31 փողոցներում (145 հազար սպառող) գոյություն ունեցող էլեկտրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը, որի նպատակը նշված հատվածում էներգախափանումները բացառող նոր համակարգ ստեղծելն է։
Ըստ այդմ՝ պետք է ստեղծվի ցանց՝ ապահովված երկկողմանի սնուցման աղբյուրներով։ Նախաձեռնությունը ենթադրում է համակարգային բարեփոխումներ գործող համակարգում՝ ներառյալ նոր բաշխիչ ցանցերի և ենթակայանների տեղակայումը։