26/09/2024 22:14
Այս ֆոտոպատկերով խորհրդանշվեց Հայաստանի վզին խեղդօղակ պահելը, Արցախի ոչնչացումը, մեր ինքնիշխան տարածքների զավթումը, Արցախի ղեկավարներին պատանդ պահելը լեգիտիմացնելու քաղաքականությունը․ Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Փաշինյան-Էրդողան վերջին հանդիպմանն է անդրադարձել։
«Խնդիրը ո´չ Նիկոլի երջանիկ դեմքն է թուրքական շրջապատում, և ոչ էլ սրտին սեղմած Էրդողանի գիրքը, թեև երկրի ղեկավարը նման վիճակներում պետք է մտածի նաև ֆոտոպատկերների խորհրդանշականության մասին: Չէ՞ որ այդ գրքում արդար աշխարհակարգի մասին խոսում է Արցախի դահիճներից մեկը:
Խնդիրը, կրկնում եմ, ոչ ժպիտի, ոչ էլ գրքի մեջ է: Խնդիրն այն քաղաքականության մեջ է, որ խորհրդանշվեց այդ ֆոտոպատկերով: Դա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի վզին խեղդօղակը պահելը, Արցախի ոչնչացումը, մեր ինքնիշխան տարածքների զավթումը, տնտեսությունը խեղդող շրջափակումը, Արցախի ղեկավարների պատանդ պահելը լեգիտիմացնելու քաղաքականությունն է, որի գլխավոր ուղերձը Փաշինյանը հայտնեց ՄԱԿ-ի իր ելույթում: Այն է` Հայաստանը այլևս քաղաքական պահանջներ չի դնելու և հանդես է գալու միայն «պոզիտիվ նարատիվներով»,- գրել է Լևոն Զուրաբյանը: