26/09/2024 15:09
Ավազե երթուղի, գնդաձև հսկա քարերի արահետ, ժայռերի ծերպեր. Ղազախստանում կայացավ «Լեքսուս GX 550» ամենագնացի շնորհանդեսը․ Լուսանկարներ (Տեսանյութ)
1984 թվականին 1400 դիզայներ ու ինժեներ պրեմիում դասի անգերազանցելի մեքենա ստեղծելու հավակնությամբ հիմք դրեցին «Լեքսուս»-ի պատմությանը։ Շարունակաբար կատարելագործվող «Լեքսուս»-ի վերջին՝ 2024 թվականի արտադրության GX 550 ամենագնացի փորձարկման հնարավորության ունեցանք Հարավային Կովկասի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներս։
Ավազե երթուղի, գնդաձև հսկա քարերի արահետ, ժայռերի ծերպեր. GX 550-ը հաղթահարում է երթուղիները մեծագույն վստահությամբ։ Նորագույն տեխնոլոգիաները բազմապատկել են GX 550-ի արտաճանապարհային հնարավորությունները։ Ի դեպ, 3.5 տոննա ծանրության քարշակման հնարավորությամբ ամենագնացը պատրաստ է անգամ ժայռեր տեղաշարժել։
«Անվտանգությունն առաջնային է» սկզբունքով կիրառվել է Lexus Safety System համակարգը, նախաբախման անվտանգության համակարգը նվազեցնում է այլ տրանսպորտային միջոցների ու հետիոտների հետ բախման վտանգը, վարորդին աջակցող նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ էլ «Լեքսուս GX 550» ամենագնացով երթևեկելը ոչ միայն չի հոգնեցնում, այլ նաև խիստ հաճելի է դառնում անգամ ամենավտանգավոր վայրերում։ Դե իսկ մեքենայի սրահի հարմարավետությունն ու դիզայնն անգամ ժայռի ծերպին օգնում են զգալ ինչպես տանը։
Էքստրեմալ վարման դպրոցի մարզիչ Վլադիմիր Բորոդինն ասում է՝ նոր «Լեքսուս»-ի հնարավորությունների մասին պատկերացում կազմելու համար լավագույն տարբերակը ամենագնացը վարելն է։
«Կարելի է երկար խոսել GX 550-ի մասին, փոխարենը ես պարզապես առաջարկում եմ նստել նախորդ «Լեքսուս»-ն ու այս մեկը. տարբերությունն ակնհայտ կլինի։ Նորարարական տեխնոլոգիաները, վարորդին աջակցող համակարգերն անգամ ոչ փորձառու վարորդին կօգնեն այս ամենագնացով շատ հանգիստ անցնել բարդ ճանապարհներ»։
3.5 լիտր շարժիչի ծավալով` V6 Twin-Turbo, 354 ձիաուժով, 32 դյույմ անվադողերով ամենագնացն արդեն հասանելի է Երևանում՝ «Լեքսուս Երևան»-ի ավտոսրահում։ «Լեքսուս Երևան»-ի վաճառքի խորհրդատու Վլադ Պողոսյանի հավաստմամբ՝ մեքենան լավագույն ընտրությունը կլինի ինչպես քաղաքային հարմարավետ, այնպես էլ հատկապես արտաճանապարհային էքստրեմալ երթևեկության սիրահարների համար։
«Տոյոտա Կովկաս»-ի ներկայացուցիչ Արչիլ Ասատիանն էլ վստահեցնում է՝ երրորդ սերդնի Լեքսուս GX 550 ամենագնացը բոլոր առումներով վերափոխված է, ամբողջապես տարբերվում է նախորդներից, ունի նոր դիզայն՝ նոր ինտերիեր, նոր էքստերիեր, նոր պլատֆորմ, նոր տեխնոլոգիաներ՝ արտաճանապարհային ու, իհարկե, քաղաքային երթևեկության համար, նոր տեխնոլոգիաների շնորհիվ արտաճանապարհային երթևեկությունն առավել հարմարավետ ու անվտանգ է դարձել։