26/09/2024 16:48
Բակում աճեցրել էր կանեփ. ոստիկանները ձերբակալել են Փարպի գյուղի բնակչին (Տեսանյութ)
Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցրել է կանեփի բույսեր։
Տանտերը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ` դեղնականաչավուն զանգվածներով։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություն է կատարվել տղամարդու տանը: Հայտնաբերվել է մշակված կանեփի 11 թուփ։ Բակի չօգտագործվող սառնարանում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածներով 9 փաթեթ` ընդհանուր մոտ 163 գրամ քաշով:
Տղամարդը խոստովանել է, որ հայտնաբերված թմրամիջոցն իրենն է` անձնական օգտագործման համար։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն, հանգամանքները պարզվում են։