Զինված հակամարտություններին մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է հրահրել հակամարտություն

26/09/2024 13:38

Զինված հակամարտություններին մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է հրահրել հակամարտություն


Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները և նրանց ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Հունաստանի Հանրապետությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Իրաքի Հանրապետությունը և Պերուի Հանրապետությունը հանդիպում են ունեցել 2024 թվականի սեպտեմբերի 25-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում: Հանդիպումը նախագահում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Նախարարները  վերահաստատել են հանձնառություններն՝ ամրագրված ֆորումի ստեղծման վերաբերյալ Աթենքի հռչակագրում (2017թ.), Տիվանակուի հռչակագրում (2018թ.), Պեկինի հռչակագրում (2019թ.), Լիմայի Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի հռչակագրում (2020թ), Պերուում կայացած հինգերորդ առցանց նախարարական հանդիպման արդյունքում (2021թ.), Բաղդադի հռչակագրում (2022 թ.), Թեհրանի հռչակագրում (2023 թ.) և ընդգծում են Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի առանցքային դերը՝ որպես անդամ երկրների միջև միջմշակութային երկխոսության և համագործակցության հարթակ, որի նպատակն է առաջ տանել հնագույն ժառանգությունը և խթանել խաղաղության և ոչ բռնության մշակույթը:

Վկայակոչել են «Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայի 70-ամյակը (1954թ.)՝ որպես միջազգային կամ ոչ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման համար միջազգային համագործակցության առանցքային փաստաթուղթ։

Վկայակոչել են քաղաքակրթությունների և մշակույթների միջև փոխըմբռնման, զարգացման և փոխանակման խթանման վերաբերյալ Գլխավոր ասամբլեայի բոլոր համապատասխան բանաձևերը, մասնավորապես վերջերս ընդունված «Քաղաքակրթությունների միջև երկխոսության միջազգային օր» վերնագրով բանաձևը՝ ընդունելով, որ քաղաքակրթական նվաճումները կազմում են մարդկության հավաքական ժառանգությունը և խրախուսելով քաղաքակրթությունների միջև երկխոսությունը՝ միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, մարդկային բարեկեցությունը, ազատությունն ու առաջընթացը խթանելու, ինչպես նաև քաղաքակրթությունների բազմազանության արժեքի մասին իրազեկությունը բարձրացնելու նպատակով:

Ընդգծել են, որ զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգության ապօրինի ոչնչացումը և մշակութային արժեքների, այդ թվում՝ կրոնական վայրերի և արտեֆակտների թալանն ու մաքսանենգությունը, և այս համատեքստում պատմական արմատները, մշակութային ինքնությունը և մշակութային բազմազանությունը ժխտելու փորձերը կարող են հրահրել և սրել հակամարտություն՝ դրանով իսկ խաթարելով տուժած պետությունների անվտանգությունը, կայունությունը, կառավարումը, սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը և մարդու իրավունքների իրացումը, մասնավորապես՝ մշակութային իրավունքները:

Ընդգծել են համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունն՝ ուղղված իրենց ժողովուրդների պատմամշակութային ժառանգության պաշտպանությանն ու զարգացմանը՝ որպես ողջ մարդկության ընդհանուր ժառանգության։

Շեշտադրել են, որ հնագույն քաղաքակրթությունների մշակութային ժառանգության պահպանումը կարևոր դեր է խաղում հանդուրժողականության և խտրականության դեմ առաջխաղացման, ատելության խոսքի և այլատյացության դեմ պայքարում և արդար, խաղաղ ու ներառական հասարակություններ կառուցելու գործում:

Ընդունել են կայուն զբոսաշրջության՝ ներառյալ մշակութային և կրոնական զբոսաշրջության դերը համամարդկային ակնառու արժեք ունեցող մշակութային ժառանգության պաշտպանության, պահպանման և կառավարման գործում՝ ներառյալ մշակութային և կրոնական վայրերը` միաժամանակ հասնելով կայուն տնտեսական զարգացմանը:

Ընդգծել են հնագույն քաղաքակրթությունների կարևորությունը մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերներին, մասնավորապես՝ կլիմայի փոփոխությանը, ջրի սակավությանը, աղքատությանը և աշխարհաքաղաքական լարվածությանը արժեքավոր համագործակցային լուծումներ տալու հարցում:

Ընդգծել են ատելության, բռնության և հակամարտությունների արմատական ​​պատճառները հասցեագրելու կարևորությունը` խաղաղության մշակույթը խթանելու համար, և կոչ են արել խթանել միջկրոնական և միջմշակութային երկխոսության արժեքները, հարգել քաղաքակրթությունների բազմազանությունը, ներառականությունը և մարդու իրավունքները՝ առաջ մղելով խաղաղությունը, անվտանգությունը և կայուն զարգացումը՝ արձագանքելով գլոբալ մարտահրավերներին:

Ընդգծել են մշակութային ժառանգության դիմակայունության ամրապնդման անհրաժեշտությունը, պաշտպանելու այն կլիմայի փոփոխության հետևանքներից և համակարգված կերպով արձագանքելու դրա ազդեցությանը, ինչպես միջազգային, այնպես էլ ազգային մակարդակներում:

Ընդգծել են, որ թվային ոլորտը և դրա շարունակական փոխակերպումը կարևոր ոլորտ են խաղաղության մշակույթի կառուցման գլոբալ գործողությունների համար և կարևորել են նոր տեխնոլոգիաների նշանակալի դերը մշակութային ժառանգության մշտադիտարկման, պահպանման և վերականգնման գործում։

Ողջունել են Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կենտրոնական դերը մշակութային ժառանգության պաշտպանության և մշակույթի առաջմղման գործում՝ որպես մարդկանց միավորելու և երկխոսությունը խթանելու գործիք:

Երախտագիտություն են հայտնել ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքին երիտասարդության, կրթության, ԶԼՄ-ների և միգրացիայի ոլորտներում մի շարք գործնական նախագծերի միջոցով խաղաղության մշակույթը խթանելու ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելու համար:

Ընդգծել են մշակութային և կրոնական ժառանգության դեմ ուղղված վանդալիզմի գործողությունները կանխելու և պատժելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումների կիրարկման կարևորությունը։

Աջակցել են քաղաքացիական հասարակության և այլ համապատասխան շահագրգիռ կողմերի՝ ներառյալ ոչ կառավարական կազմակերպությունների, մարդու իրավունքների ազգային հաստատությունների, կրոնական առաջնորդների և հավատքի վրա հիմնված կազմակերպությունների, բնիկ ժողովուրդների, կանանց կազմակերպությունների, երիտասարդության, լրատվամիջոցների և մասնավոր հատվածի հետ ներգրավվածությունը՝ խթանելու խաղաղության մշակույթի արժեքները, հանդուրժողականությունը և հարգանքը կրոնական և մշակութային բազմազանության նկատմամբ:

Համաձայնել են, որ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի կարողությունների ամրապնդումը կբարձրացնի նրա տեսանելիությունը միջազգային հարթակներում և կապահովի անդամ երկրների միջև ավելի ամուր, համահունչ և արդյունավետ համագործակցություն:

Նախարարները շնորհակալություն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 7-րդ նախարարական հանդիպումը հյուրընկալելու համար և աջակցություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը 2024 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական 8-րդ հանդիպումը հյուրընկալելու համար։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

07/01/2025 22:12 «Հայաստանը չպետք է աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի»․ Ալիև 07/01/2025 21:58 Ալիևը հայտարարել է, թե պետք է շարունակեն սահմանազատումը․ հունվարին սահմանին հանդիպում են նախաձեռնել 07/01/2025 21:40 ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավարի դեմ 07/01/2025 21:21 Հայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ 07/01/2025 20:57 Պատրիարք Կիրիլը Ռուսաստանի ու Արևմուտքի կոնֆլիկտը «կրոնական» է որակել 07/01/2025 20:38 Թուրք-ադրբեջանական սպառնալիքի առկայությունը հերքող վայ «մասնագետների» քարոզչությունը խաթարում է մեր պետության անվտանգությունը․ Թյուրքագետ Վարուժան Գեղամյան 07/01/2025 20:20 Meta-ն փոխում է քաղաքականությունը, Ցուկերբերգը նորություններ է հայտնել 07/01/2025 20:01 Արարատի և Աբովյանի ճանապարհներին մերկասառույց է 07/01/2025 19:48 Վրաստանը Ֆրանսիային խորհուրդ է տվել նոր ընտրություններ անցկացնել 07/01/2025 19:28 «Զերծ մնալ զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց»․ Ռազմական ոստիկանության հայտարարությունը 07/01/2025 19:15 Թմրանյութը պահել են անասնագոմում 07/01/2025 18:59 ՔԿՀ-ներում ինքնավնասման դեպքերը 30%-ով ավելացել են 07/01/2025 18:33 Ռուսական զինուժը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին ու զինապահեստներին 07/01/2025 18:18 Դեսպան Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահին 07/01/2025 18:01 Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին 07/01/2025 17:32 «Աշխատանքից ազատման դիմում եմ գրել»․ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար 07/01/2025 17:17 Երևանում բնակվող օտարերկրացիները մտել են համերկրացու տուն, ծեծել նրան ու փող հափշտակել 07/01/2025 17:05 Քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը 07/01/2025 16:59 Հրդեհ է բռնկվել Դավիթաշենում գործող ավտովերանորոգման կետում. ժամանել է 2 մարտական հաշվարկ 07/01/2025 16:49 Լուկաշենկոն հայտնել է, որ չի կառչում իշխանությունից 07/01/2025 16:45 Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության գործողությունների ծրագիրը 07/01/2025 16:38 Հայտնաբերվել են մեթամֆետամին, հերոին և մարիխուանա․ 3 անձ ձերբակալվել է 07/01/2025 16:16 Իրանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին 07/01/2025 15:54 Սյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին 07/01/2025 15:26 Ինչպե՞ս պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգին 07/01/2025 15:20 Տոնական օրերին Երևանում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 3450 խախտում 07/01/2025 15:16 Դատապարտյալն ինքնավնասումը կատարել է կրծքավանդակի շրջանում ցավերին չդիմանալու պատճառով․ ինքնավնասման երկու դեպք՝ մեկ օրում 07/01/2025 15:10 Վերջին շաբաթում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն 07/01/2025 15:04 Ավտովթար` Աշտարակի խճուղում. վարորդը տեղում մահացել է 07/01/2025 14:57 Վրաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին խորհուրդ է տվել հետևել Ուկրաինային, որը «զոհաբերվել և ավերվել է» 07/01/2025 14:49 Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 43, զոհվել՝ 14 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 07/01/2025 14:46 20-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել, քանի որ օրեր առաջ երեխան մահացած է ծնվել 07/01/2025 14:35 Բարի ծառայություն, տղե՛րք. Շիրակում ձմեռային զորակոչի մեկնարկը տրված է․ Լուսանկարներ 07/01/2025 14:20 2024-ի ամենամեծ սուտը՝ Նիկոլ Փաշինյանի պնդումը արցախյան բանակցությունների մասին. «Սիվիլնեթ» 07/01/2025 14:17 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին 07/01/2025 14:14 Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը 07/01/2025 13:54 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 07/01/2025 13:43 Ի՞նչ է մետապնևմավիրուսը. Հայաստանում 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին հայտնաբերվել է 50 դեպք 07/01/2025 13:31 Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թnւրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է. Վարդան Ոսկանյան 07/01/2025 13:21 Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան 07/01/2025 13:18 Լոռու, Շիրակի, Սյունիքի կադաստրի մարզային ստորաբաժանումները կփակվեն 07/01/2025 12:59 Փետրվար 1-ից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը (Տեսանյութ) 07/01/2025 12:25 44-օրյա պատերազմից 4 տարի անց Արմենը կրկին խոսում է (Տեսանյութ) 07/01/2025 12:21 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/01/2025 12:18 Արցախից տեղահանված մի շարք ընտանիքներ կարող են օգտվել բնակարանային պետական աջակցության ծրագրից 07/01/2025 12:08 ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում 07/01/2025 11:56 Չինաստանում նոր վիրուս է տարածվում, HMPV վարակի դեմ դեռևս պատվաստանյութ հասանելի չէ 07/01/2025 11:48 Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել տղամարդու կյանքը, ով սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի 07/01/2025 11:43 ՀՀ երեք նախագահներին Արցախի հարցով միավորում էր նաև բանակցային ձևաչափը, իսկ Փաշինյանը 2018-ին ստացած բանակցային փաթեթը ոչնչացրեց և՛ բովանդակության, և՛ ձևաչափի առումով․ Արմեն Աշոտյան 07/01/2025 11:33 Դժվարություններ, իհարկե, կլինեն, բայց դրանք հաղթահարելու կամք դուք կգտնեք ձեր մեջ՝ չեմ կասկածում. Դավիթ Առուշանյանը՝ նորակոչիկներին 07/01/2025 11:20 Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ 07/01/2025 11:15 «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է 07/01/2025 11:05 Որդին դանակով 27 անգամ բազմաթիվ հարվածներ էր հասցրել մորը, կտրել պարանոցը. ավարտվել է քրեական վարույթի նախաքննությունը 07/01/2025 11:02 Լարսը փակ է բեռնատարների համար 07/01/2025 10:59 Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն 07/01/2025 10:55 Թուրանական միջանցքի հարցում 2025-ին լինելու է հնարավոր ամենամեծ ճնշումը. Վարուժան Գեղամյան 07/01/2025 10:50 Հրդեհ՝ Րաֆֆու փողոցում գտնվող ռոբոտների գործարանի մոտակայքում․ պահակակետ է այրվել 07/01/2025 10:47 Այսօր մեռելոց է. մասնակցեք պատարագին, թղթի վրա գրեք Ձեր ննջեցյալի անունը և հանձնեք եկեղեցու սպասավորին. Հայր Զաքարիա 07/01/2025 10:38 2024թ. Հայաստանը շարունակել է ընդլայնել դիվանագիտական կապերը և միջազգային ներկայության աշխարհագրությունը. ՀՀ ԱԳՆ 07/01/2025 10:31 Զոհերի թիվն անցնում է 50-ը․ երկրաշարժ՝ Տիբեթում (Տեսանյութ) 07/01/2025 10:20 Բյուրեղավանի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող դպրոցի մոտ ավտոմեքենա է այրվել 07/01/2025 10:16 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 21 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն 07/01/2025 10:09 Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում, որոնք աշխարհաքաղաքական քարտեզում նոր խմբագրումներ կմտցնեն. Տիգրան Աբրահամյան 07/01/2025 09:56 Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 06/01/2025 22:00 Ներկայացվել են ավանդական ուտեստներ. Փաշինյանն ու կինն այցելել են Արուճ 06/01/2025 20:50 Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով՝ չի ստացվի լռեցնել Ադրբեջանին. նման իրավիճակներում դրանք, որպես կանոն, ավելի են լկտիանում. Տիգրան Աբրահամյան 06/01/2025 18:33 Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին՝ միասին կերտելու ավելի պայծառ ապագա. Վահագն Խաչատուրյան 06/01/2025 17:56 Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք. ուժգնությունը կազմել է 4 բալ 06/01/2025 17:22 Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. ճանապարհներին սպասվում է մերկասառույց 06/01/2025 16:15 ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական սուտը 06/01/2025 15:58 Ադրբեջանում ապօրինի պահվող Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունը կսկսվի հունվարի 17-ին 06/01/2025 13:09 Մառախուղ է. ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին 06/01/2025 12:57 ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը 06/01/2025 12:49 Այսօր մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով. միաբանվենք հանուն մեր պետության. Վեհափառ Հայրապետի պատգամը 06/01/2025 12:16 Թող օրվա խորհուրդը ոգեշնչի բոլորիս ստեղծել ավելի պայծառ ու վերափոխող հնարավորություններ. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն 06/01/2025 10:53 «Կքննադատեն, որ ապաշնորհ ձևով ենք ուտում». Փաշինյանն իր ու կնոջ համար հնացած երշիկներով նախաճաշ է պատրաստել (տեսանյութ) 06/01/2025 10:04 Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում. փակ ճանապարհներ կան 06/01/2025 09:53 Արարատյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 2 դի 06/01/2025 09:48 Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը 05/01/2025 20:08 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 05/01/2025 18:15 Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Գագիկ Ծառուկյան 05/01/2025 18:09 Տե՛ր, փրկիր ինձ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. Դու մեղավորների ատամները կփշրես. Փաշինյանի շնորհավորական ուղերձը 05/01/2025 17:08 Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է 05/01/2025 15:50 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 05/01/2025 14:57 Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար. Տիգրան Աբրահամյան 05/01/2025 13:50 Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյան 05/01/2025 13:15 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար 05/01/2025 12:48 Եռաբլուրում շիրմաքարից ծաղիկներ գողացող անձինք հայտնաբերվել են 05/01/2025 12:03 Վթար՝ Պռոշյան գյուղի մոտակայքում. զոհ կա 05/01/2025 11:12 Երևանում 33-ամյա տղամարդը բռունցքով մի քանի անգամ հարվածել է 53-ամյա հարևանի գլխին. վերջինը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 05/01/2025 10:35 Հրդեհ՝ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում. դեպքի վայր է մեկնել 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ 05/01/2025 10:29 Տիրան Խաչատրյանի քայլերը հանգեցրել են ԶՈւ պաշտպանության ձախողմանը, հակառակորդը ճեղքել է բնագիծը. ՔԿ 05/01/2025 10:24 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց 04/01/2025 22:47 Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը 04/01/2025 22:44 Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ իրավապաշտպան 04/01/2025 22:41 Փաշինյանի «սլիվը». արժեզրկում են հերոսի ինստիտուտը, պարտության պատասխանատվությունը փաթաթում բանակի վզին․ քաղաքագետ 04/01/2025 20:57 Երևանում գողը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել 04/01/2025 20:53 Խախտվում է Գաբրիել Չենբերջյանի գործով արդար դատաքննության իրավունքը․ հայտարարություն 04/01/2025 19:41 Իշխանությունը ցեխ է շպրտում մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչների անվան վրա 04/01/2025 19:38 Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները