26/09/2024 13:56
Հայաստանի ու Կուբայի ԱԳ նախարարները դիտարկել են միջխորհրդարանական կապերի զարգացման հնարավորությունները
Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կուբայի արտաքին հարաբերությունների նախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիյայի հետ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հարցեր՝ նախանշելով զարգացման ներուժ ունեցող կոնկրետ ուղղություններ։ Դիտարկվել են նաև միջխորհրդարանական կապերի զարգացման հնարավորությունները։
Հայաստանի և Կուբայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։