26/09/2024 11:54
Տնտեսագիտական համալսարանը նոր ռեկտոր ունի. նա Մհեր Գրիգորյանին հրավիրեց բաց դասախոսություններով հանդես գալու (Տեսանյութ)
Արմեն Գրիգորյանը հաստատվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
Նա կպաշտոնավարի 5 տարի ժամկետով:
Գրիգորյանն ասաց, թե մեծ պատասխանատվություն է ՀՀ ամենախոշոր համալասարաններից մեկի զարգացումն առաջ տանելու հանձնառությունը:
«Իմ հետագա բոլոր ջանքերը կենտրոնացնելու եմ համալսարանի միջազգային ծրագրային հավատարմագրման գործընթացներն առաջ մղելու ուղղությամբ»,- ասաց նա:
Ռեկտորը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հրավիրեց համալսարան` բաց դասախոսություններով հանդես գալու: