26/09/2024 12:20
Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզի համար նոր շենք կտրվի
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոց 11 հասցեում գտնվող անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՊՈԱԿ-ին:
Հիմնավորմանմեջ նշվում է, որ հիշյալ մանկապարտեզին անհատույց օգատգործման իրավունքով ամրացված է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոց 7 հասցեում գտնվողն անշարժ գույքը, որը 3-րդ աստիճանի վթարային վիճակում է, ներկայումս այն հնարավոր չէ օգտագործել :
Հաշվի առնելով, որ համայնքի բնակչությունը խիստ կարիք ունի մանկապարտեզի, մշակվել է այս նախագիծը: