27/09/2024 11:29
2020 թվականի պատերազմում հաղթելու նպատակ չի դրվել. պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան Աբրահամյան
Փաշինյանի ինքնախոստովանությունը, թե իր մեղավորությունն այն էր, որ 2018 թվականին անկեղծ չի եղել հասարակության հետ և չի ասել, որ իր պատկերացումներում Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, արդեն բավարար է համոզվելու, որ 2020 թվականի պատերազմում հաղթելու նպատակ չի դրվել և պարտությունը երաշխավորված է եղել, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Ըստ նրա` իշխանությունը նպատակաուղղված պարտության է տարել պետությանը ոչ միայն Արցախը հանձնելով, այլև` Հայաստանը դարձնելով խոցելի:
«Ինչն էլ հետագայում ճանապարհ բացեց ՀՀ տարբեր հատվածների նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի և մեծաթիվ զոհերի արձանագրման համար»,- նշել է պատգամավորը: