27/09/2024 17:17
Հայաստանի վարչապետը ՄԱԿ-ում չանդրադարձավ գերիների խնդրին, քաղաքական ջանքեր չեն ներդրվում նրանց վերադարձի ուղղությամբ․ Արցախի ՄԻՊ (Տեսանյութ)
«Այո, ես կարծում եմ, որ քաղաքական հարթակում բավարար չափով ջանքեր չեն ներդրվում Բաքվում գտնվող հայ գերիների ու պատանդների վերադարձի ուղղությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Սարգսյանը։
«Դրա ամենավերջին ապացույցը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում ՀՀ վարչապետի ելույթում և Նյու-Յորքում տարբեր պետությունների ղեկավարների հետ հանդիպումներում գերիների և պատնդների թեմային ընդհանրապես չանդրադառնալն է»․- ընդգծեց Արցախի ՄԻՊ-ը։
Նրա խոսքով՝ քաղաքական հստակ գործողությունների բացակայության պայմաններում իրավական ուղղությամբ արվող քայլերն օգուտ չեն տալիս։
«2020 թվակաանից հետո համոզվել ենք՝ իրավական ճնաապարհով այս խնդրի լուծմանը հասնել անհնար է, պետք է ուժեղ քաղաքական ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, ինչը, ցավոք սրտի, ևս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ չի արվում»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։