27/09/2024 10:42
Ատում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան
44-օրա պատերազմում անմահացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ գրառում է արել` ընդգծելով, որ իր բոլոր աշուններն ատելի է դարձրել պատերազմը:
«Իմ բոլոր աշուններն ատելի դարձրեցիր դու, պատերա՛զմ... ես իմ կոտրված ձեռքերով արթնացրի որդուս ու տվեցի քեզ... չիմանալով, որ դավադիր պատերազմ ես, արդեն դավաճանված...
Առավոտ լուսո աղոթքս առ Աստված... ու Արարատ...»,- Facebook-ում գրել է Տոնոյանը: