27/09/2024 09:20
Սահմանազատման հաջորդ էտապի վերաբերյալ դեռ որոշում չկա. գործընթացը բացարձակ օրինական է. Մհեր Գրիգորյան
Սահմանազատման հաջորդ էտապի վերաբերյալ դեռ որոշում չկա, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Դեռ պետք է ավարտենք կանոնակարգի հետ կապված ներպետական ընթացակարգերը»,- ասաց նա:
Գրիգորյանի խոսքով` սահմանազատման գործընթացն իրականացնելու շուրջ պայմանավովածության հիմնական նպատակը նա է, որ բոլոր խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ ու իրավական լուծում ստանան: