27/09/2024 18:35
ՄԱԿ-ում հայտարարել են՝ Լիբանանում աղետ է
Լիբանանում լարվածության աճն աղետի է հանգեցրել, հայտարարել է Լիբանանում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգող Իմրան Ռազան։
«Լիբանանում լարվածության աճի հետևանքով իրական աղետ է ստեղծվել... Տներ և ենթակառուցվածքներ են ավերվել ամբողջ երկրում»,- ասել է նա՝ Ժնևում։
Նշենք, որ Իսրայելական օդուժը մի քանի օր է՝ զանգվածային հարձակումներ է իրականացնում Լիբանանի բնակավայրերի ուղղությամբ, տուժում են խաղաղ բնակիչները, հազարի հասնող զոհեր, երկու հազարից ավելի վիրվորներ կան։