27/09/2024 21:48
Բավարար աշխատանք չի տարվում Բաքվի բանտերից հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ․ Աշոտ Ղուլյան (Տեսանյութ)
Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը շեշտում է՝ բավարար աշխատանք չի տարվում Բաքվի բանտերից հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ
Այդ մասին նա լրագրողների հետ զրույցում ասաց։
«Շատ ստորացուցիչ է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտում։ Պետական տեսանկյունից էլ սա նվաստացուցիչ է, և ցանկացած առիթ պետք է օգտագործել՝ մեր ձայնը բաձրացնելու, որովհետև, եթե նրանք գտնվում են Բաքվի բանտերում, բացի նրանից, որ սա մեր բոլորի պատվի, արժանապատվության հարցն է, սա նշանակում է, որ պատերազմը չի ավարտվել։ Քանի նրանք այնտեղ են, պատերազմը չի կարող համարվել ավարտված, ինչքան էլ փորձենք խաղաղության պայմանագրի թղթերով մեզ խաբել»,- ասաց Աշոտ Ղուլյանը։
«Պետք է հաշվի առնել, որ այս մարդկանցից յուրաքանչյուրը շատ մեծ ճանապարհ է անցել, և նրանց քաղաքական որոշումներից է կախված եղել Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը»,- Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դերաակատարմանն անդրադառնալով՝ հավելեց Աշոտ Ղուլյանը։
«Այսօր նրանց մեղադրել մտածացին, արհեստական ինչ-որ բաների մեջ, նշանակում է պարզապես ջուր լցնել այն քարոզչության վրա, որը փորձում է առաջ տանել Ադրբեջանը»,- ընդգծեց նա։