27/09/2024 20:01
Վրաստանում հայտարարել են՝ ոչ մի արտաքին ուժի թույլ չեն տա միջամտել իրենց երկրի ներքին գործերին
Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա արտաքին ուժերին միջամտել հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Գիվի Միկանաձեն։
«Իշխանությունները և հասարակությունը ոչ մեկին հնարավորություն չեն տա նույնիսկ մեկ անօրինական քայլ անել։ Վրաց ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ ինչպիսին կլինեն զարգացման հաջորդ չորս տարիները և ում վստահել։ Ոչ մի օտար պետություն, ոչ մի ուժ դրա իրավունքը չունի։ Մենք նրանց հնարավորություն չենք տա որևէ կերպ միջամտել և ազդել ընտրությունների արդյունքների վրա, չնայած նրանք դա փորձում են անել»,- ասել է Միկանաձեն։