27/09/2024 13:30
Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության հաստատմանը. Գերմանիայի ԱԳՆ
Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության հաստատմանը, ասվում է Գերմանիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Թուրքիան խաղաղության կարևոր միջնորդ է մեր հարևան տարածքում: Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության հաստատմանը: Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում քննարկել են այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր», -ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: