27/09/2024 09:10
Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ, բացատրությունները լիարժեք տրված չեն. ՀՀ փոխվարչապետ
Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Բայց, կարծում եմ, մենք պետք է հավասարակշռենք ու փորձենք բոլոր խութերը վերացնել»,- ասաց նա:
Փոխվարչապետի խոսքով` աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս:
«Ըստ այդմ, իհարկե, առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնց բացատրությունները լիարժեք տրված չեն, կարծում եմ` պետք է փորձել բացատարությունները հասկանալ ու ճիշտ որոշումներ կայացնել»,- նշեց փոխվարչապետը: