27/09/2024 09:47
«Ժողովուրդ». Հանցագործությունների թիվը ՀՀ-ում 2017 թվականի համեմատ կրկնապատկվել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շարունակ լսում ենք հեքիաթ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, իսկ ընդհանուր հանցագործությունների թիվը ՀՀ-ում 2017 թվականի համեմատությամբ կրկնապատկվել է։ Բոլոր ժամանակների հեղափոխականները փայլել են խոսքի ճարտարությամբ (Ռոբեսպիեր, Լենին, Ֆիդել Կաստրո), ըստ որի՝ հասարակությանը սկզբում կարողացել են ներարկել «նախկինների» կողմից, դիցուք, հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքար չծավալելու կեղծ թեզը, իսկ հիմա տապալում են ամեն ոլորտ: Իհարկե, առաջիկայում կներկայացվի առավել դետալային վերլուծություն՝ «հանցավորության մակարդակը ՀՀ-ում մինչ և հետհեղափոխական ժամանակաշրջանում»։
Այժմ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի տվյալ և փաստաթուղթ է ներկայացնում. 2017 թվականին ՀՀ-ում կատարվել է 20 հազար 285 հանցագործություն: 2023 թվականին այն կրկնապատկվել է, ինչը աննախադեպ է պետությունների իրավական վիճակագրության մեջ` 40 հազար 666 դեպք։ Իսկ մինչհեղափոխական շրջանում՝ 2017 թվականին, ՀՀ իրավապահ համակարգում քննվել է միայն կոռուպցիոն բնույթի 500 գործ»։