27/09/2024 11:39
Արարատ Միրզոյանն Աբդալլահ Բու Հաբիբին ցավակցել է Լիբանանի քաղաքացիների մահվան կապակցությամբ
Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիբանանի իր գործընկեր Աբդալլահ Բու Հաբիբի հետ:
«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում իմ գործընկեր Աբդալլահ Բու Հաբիբի հետ անդրադարձել ենք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնել Լիբանանի քաղաքացիական բնակչության շրջանում վերջին զոհերի համար»,- գրել է Միրզոյանը՝ X-ի իր էջում:
Նա նաև ընդգծել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտության վերաբերյալ։