27/09/2024 14:46
Թուրքիան Ադրբեջանի ավագ ընկե՞րը չէ, չեք զգացե՞լ, 44-օրյա պատերազմո՞ւմ էլ չեք զգացել. Թուրքիան էլ անելիք ունի. Անդրանիկ Քոչարյան (Տեսանյութ)
ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կոչ է անում չմոռանալ, որ Թուրքիան Ադրբեջանի ավագ ընկերն է:
Լրագրողները նրանից այսօր հետաքրքրվեցին` Թուրքիան ինչո՞վ կարող է օգնել խաղաղության վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին:
«Ինչու Թուրքիան այս տարածաշրջանում չկա՞, Ադրբեջանի ավագ ընկե՞րը չէ, չեք զգացե՞լ դա, 44-օրյա պատերազմո՞ւմ էլ չեք զգացել: Թուրքիայի դերակատարման մասին բոլորդ էլ գիտեք։ Թե՞ էլի պետք է երգենք, որ «Ստամբուլը արյան ծով ենք սարքելու»։ Մոռացեք, պետք է գնալ խաղաղության»,- պատասխանեց նա:
Ըստ Քոչարյանի` տարածաշրջանային բոլոր գերտերությունները պետք է միտված լինեն խաղաղության հասնելուն:
«Թուրքիան էլ անելիք ունի»,- հավելեց նա: