28/09/2024 11:10
Հայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերը
Հայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի վրայով երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
«Հայաստանի և Իրանի միջև Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման վերաբերյալ տեխնիկական հարցերը քննարկման փուլում են», - մասնավորապես տեղեկացրել են գերատեսչությունից: