28/09/2024 12:56
Բայրամովը Բերբոքի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ, հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում առկա իրավիճակը։ Բայրամովը Բերբոքին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Բաքվում կայանալիք COP29-ի նախապատրաստական աշխատանքները: