28/09/2024 14:03
Դանակահարություն՝ Երևանում․ կասկածյալը Վրաստանի քաղաքացի է
Սեպտեմբերի 17-ին դանակահարության դեպք է եղել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դանիել Վարուժան փողոցի 28/1 հասցեում դանակահարության հետևանքով «որովայնի և ձախ թիակի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ժամը 23։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի տղամարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարզվել է, որ Արթուր Դ․-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 23։35-ի սահմաններում՝ ՀԱԹ Բ-2 թաղամասի 138 շենքի բակում վիճաբանության ժամանակ Վրաստանի քաղաքացի 26-ամյա Արթուր Մ․-ի կողմից սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցնելու հետևանքով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։