28/09/2024 20:44
Վրաստանի կրթության և գիտության նախարարը հրաժարական է տվել և հայտարարել է, որ քաղաքականությամբ այլևս չի զբաղվելու
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով նախարար Գիորգի Ամիլախվարին հրաժարական է տվել։
Ինչպես հայտնում է Վրաստանի կառավարությունը, Ամիլախվարին դուրս է եկել քաղաքականությունից և աշխատանքի է անցել մասնավոր հատվածում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ափսոսանք է հայտնել այս կապակցությամբ՝ նշելով, որ դա մեծ կորուստ է Վրաստանի իշխող կուսակցության և Վրաստանի կառավարության համար։