28/09/2024 09:59
«Հրապարակ». Առաջին օրվա արարողությունը բացօթյա է, որին կմասնակցեն նաև ընդդիմության ներկայացուցիչներ, իսկ երկրորդ օրը կլինեն Փաշինյանն ու իր թիմը
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին տարբեր երկրներից Հայաստան են ժամանում Հայ առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդներ, հոգաբարձուներ, հայտնի սփյուռքահայեր, մեծահարուստներ, որոնք աջակցել են մայր տաճարի նորոգմանը: Եկեղեցին վերջին պատրաստություններն է տեսնում` այսօր կայանալիք Մյուռոնօրհնության, վաղվա՝ մայր տաճարի վերաօծման արարողություններից առաջ: 2 արարողության համար էլ Էջմիածինը հրավիրատոմսեր է ուղարկել եկեղեցու և անձամբ Վեհափառի մերձավորներին` ըստ էության տարանջատելով շարքային հավատացյալներին էլիտայից, որը պետք է նստած և առաջին շարքերից հետևի եկեղեցական այս կարևոր իրադարձություններին:
Մյուռոնօրհնությանը մոտ հազար մարդ է հրավիրված, վերաօծմանը` մոտ 500: Տեղեկացանք, որ առաջին օրվա արարողությանը, որը բացօթյա է, կմասնակցեն նաև ընդդիմության ներկայացուցիչներ, որոնք տաճարի օծմանը չեն լինի, իսկ երկրորդ օրը կլինեն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը»։