28/09/2024 21:33
ՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում՝ ուղիղ սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի անվտանգության համար․ Լավրով
ՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչը սպառնալիքներ է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում։
«Հյուսիսատլանտյան դաշինքն արդեն 3 տասնամյակ է՝ Եվրոպայում իրականացնում է աշխարհաքաղաքական և ռազմական էքսպանսիա, փորձում է ամրապնվել Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում՝ ուղիղ սպառնալիքներ ստեղծելով մեր երկրի անվտանգության համար։ Հիմա նույնը տեղի է ունենում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ փորձում են տեղակայել ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները , ստեղծվում են ռազմաքաղաքական բլոկներ՝ Չինաստանին և Ռուսաստանին զսպելու համար: Միևնույն ժամանակ, Արևմուտքը իր դոկտրինալ փաստաթղթերում բացահայտորեն մեղադրում է Ռուսաստանին, Չինաստանին, Բելառուսին, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությանը և Իրանին՝ իր գերակայությանը սպառնացող վտանգներ ստեղծելու մեջ»,- հայտարարել է Լավրովը։