29/09/2024 13:53
Ամբերդը վերականգնվում է․ ինչ է փոխվելու ամրոցում
Միջնադարյան Ամբերդ ամրոցը վերականգնվում է։ Մոտ 1 ամիս է՝ արդեն մեկնարկել են հողահեռացման, զուգահեռ՝ ամրակայման աշխատանքները։ Խիստ վթարային վիճակում գտնվող կառույցի վերականգնման համար պետությունը մոտ 500 մլն դրամ է հատկացրել, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։
Ըստ պատմական աղբյուրների՝ Ամբերդի շինարարությունը սկսվել է դեռ 7-րդ դարում։ 10-րդ դարում եղել Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմապաշտպանական-հենակետերից մեկը, անառիկ ամրոցի համբավ է ունեցել: Ասում են՝ Ամբերդը պատասխանատու դեր ուներ Անիի պաշտպանողական օղակում։ 1236 թվականին ամրոցը գրավել և հիմնովին ավերել են մոնղոլները, հետագայում այն կրկին վերակառուցվել է։ Երբեմնի հզոր բերդաքաղաք-ամրոցն աստիճանաբար իր նշանակությունը կորցրել, լքվել ու ամայացել է 14-րդ դարի վերջից։
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի վարիչի տեղակալ Մանուկ Մանուկյանն ամբողջ կյանքն այս տարածքում է անցկացրել։ Տեսել է, թե ինչպես են 70-ականներին վերականգնում եկեղեցին, 2000-ականներին՝ բաղնիքը, մուտքերը, բայց գլխավոր կառույցին՝ միջնաբերդ-դղյակին, հերթն այդպես էլ չէր հասնում։ Հիմա մեծ ոգևորությամբ է հետևում իրականացվող աշխատանքներին, որոնք ամրոցի փրկության համար արդեն հրատապ էին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։