29/09/2024 10:25
Մենք բացատրել ենք, թե ինչով է պայմանավորված եղել իշխանություններին հրավիրելը. Արշակ Սրբազան. Տեսանյութ
Մայր Տաճարի վերաօծման մասնակցության համար իշխանություններին ուղղված ֆորմալ հրավերը ոչինչ չի փոխում եկեղեցու դիրքորոշման մեջ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Սրբազանը։
Լրագրողների հարցին, թե Եկեղեցին շարունակո՞ւմ է պահանջել իշխանությունների հրաժարականը, Սրբազան հայրը պատասխանեց, որ «ամեն ինչ ուժի մեջ է»։
«Մեր դիրքորոշումն ինչպիսին եղել է, շարունակում է այդպիսին լինել: Մենք բացատրել ենք, թե ինչով է պայմանավորված եղել հրավերը»: