29/09/2024 11:40
Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը. Վեհափառ
Գարեգին Երկրորդի ժամանումով՝ Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդների ուղեկցությամբ, Էջմիածնում սկսվեց Մայր տաճարի վերաօծման հանդիսավոր արարողությունը:
Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանն ու հայ կյանքը պարպել ազգային և հոգևոր բովանդակությունից, Մայր տաճարի վերաօծման ժամանակ հայտարարեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
«Սուրբ Էջմիածնի առաքելությունն արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգը, խարխլել հիմքերը անկախ ու ինքիշխան կյանքի, որի ջատագով ու պաշտպանն է հայոց եկեղեցին»,-հավելեց նա։
Նա նաև ավելացրեց,, որ Սուրբ Էջմիածնի հանդեպ աշխարհասփյուռ հայության որդիական սիրով, ժողովրդի զորեղ միաբանությամբ է ամուր մեր հայրենիք, զորեղ ու անկոտրուն մեր ժողովրդի միաբանությունը: