Էրիկ Էսրայիլյանը որպես համահիմնադիր միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը

Այսօր, 12:09

Էրիկ Էսրայիլյանը որպես համահիմնադիր միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը


Էրիկ Էսրայիլյանն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն է միացել՝ որպես համահիմնադիր:

Էրիկ Էսրայիլյանը հայտնի բժիշկ է, «Էմիի» առաջադրված կինոպրոդյուսեր, ձեռներեց եւ բարերար: Որպես «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ եւ 2024 թ. «Ավրորայի» լոսանջելեսյան միջոցառումների համանախագահ՝ դոկտոր Էսրայիլյանն իր ունեցած ազդեցությունն ու առաջնորդական փորձը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտության, արդյունաբերության, բարեգործության եւ մարդու իրավունքների պաշտպանության, կկիրառի իր նոր դերում եւ կաջակցի նախաձեռնության զարգացմանը՝ գործունեության տասնամյակին ընդառաջ եւ հետո․ տեղեկացնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից։

«Երբ Ռուբեն Վարդանյանը, երջանկահիշատակ Վարդան Գրեգորյանը եւ ես 2015 թ. համահիմնադրեցինք «Ավրորան»՝ ի պատիվ եւ խորին երախտագիտություն նրանց, ովքեր վտանգեցին իրենց կյանքը՝ փրկելու մեր հայ նախնիներին, մենք այն պատկերացնում էինք որպես ութամյա նախաձեռնություն՝ ոգեկոչելով ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը:

«Ի պատասխան աշխարհում անընդհատ ծավալվող եւ բարդացող մարդասիրական ճգնաժամերի եւ «Ավրորայի» շոշափելի ազդեցությանը, մենք հիմա որոշել ենք ընդլայնել «Ավրորայի» գործունեությունը գալիք տասնամյակներում»:

Նուբար Աֆեյանը շարունակեց. «Էրիկը եղել է «Ավրորայի» ակտիվ եւ անբաժան աջակիցը՝ ոչ միայն որպես «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ, այլ նաեւ որպես 2024 թ. «Ավրորայի» միջոցառումների համանախագահ: 

Ես ուրախ եմ, որ նա համաձայնվել է ընդլայնել իր դերը՝ որպես համահիմնադիր, եւ օգնել առաջնորդել կազմակերպությունը, որպեսզի այն կարողանա օգտագործել իր ողջ ներուժը գործունեության այս կարեւոր հաջորդ փուլում: Միասին մենք կսկսենք եւ կանցնենք բովանդակալից մի ճանապարհ, քանի որ «Ավրորան» շարունակում է գործով արտահայտել իր երախտագիտությունը՝ հույս եւ օգնություն պարգեւելով միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում»:

2025 թ. կլրանա «Ավրորայի» գործունեության տասնամյակը: Այս ընթացքում այն արդեն փոխել է մոտ 3.4 միլիոն մարդու կյանք 56 երկրում եւ տարածքում՝ ֆինանսավորում տրամադրելով 430 նախագծի, որոնք ուղղված են արտակարգ իրավիճակների արձագանքմանը, սննդի, ջրի, կրթության, բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրմանն անապահով համայնքներում:

Նախաձեռնության գործունեության հաջորդ փուլի հիմքում կլինի առ այսօր գրանցված առաջընթացը՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի հիմնական ուղերձը համաշխարհային հանրությանը հասցնելու համար, որպեսզի ավելի ընդլայնի «Ավրորայի» հերոսների ադեցությունը:

«Բազմաթիվ համաշխարհային ճգնաժամերի պայմաններում ես խոնարհվում եմ աշխարհի բոլոր անկյուններում աշխատող անհատ մարդասերների անձնուրաց ջանքերի առաջ եւ այն մեծ ազդեցության, որ կարող է ունենալ մեկ անձը մարդկության վրա»,- ասաց Էրիկ Էսրայիլյանը:

«Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս դերն «Ավրորայում» իմ սիրելի ընկեր Նուբար Աֆեյանի հետ՝ ուշադրություն հրավիրելու նրանց վրա, ովքեր վտանգում են իրենց կյանքն ուրիշներին օգնելու համար, ինչպես նաեւ ընդլայնելու մարդասիրական շարժումն այս մեծագույն կարիքի ժամանակ»: 2024 թ. սեպտեմբերի 30-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Երեւանում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարեւանությամբ, կբացի Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ: 

Այս արարողությանը ներկա կգտնվեն նաեւ Էրիկ Էսրայիլյանը եւ Նուբար Աֆեյանը:

Այս քանդակը «Ավրորայի» երախտագիտության արտահայտումն է Ավրորա Մարդիգանյանին, որի խիզախությունն ու պատմությունը ոգեշնչել են նախաձեռնության համահիմնադիրներին: Բացի այդ, այս հուշակոթողը հարգանքի տուրք է նաեւ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված 1.5 միլիոն նահատակների հիշատակին։

Բացման արարողությանը կհաջորդի մրցանակի արժանացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որն ստեղծվել է նաեւ Էրիկ Էսրայիլյանի ջանքերով եւ պատմում է Մարդիգանյանի՝ դեպի մեծ էկրան արտասովոր ճանապարհի մասին:

Էրիկ Էսրայիլյանի մասին Դոկտոր Էրիկ Էսրայիլյանն առողջապահական գիտությունների կլինիկական բժշկության պրոֆեսոր է եւ ղեկավարում է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի մարսողական հիվանդությունների Վաչե եւ Թամար Մանուկյանների բաժանմունքը:

2012 թ. Բժշկական դպրոցի կողմից նրան շնորհվել է Լինսի հիմնադրամի կլինիկական գաստրոէնտերոլոգիայի ամբիոնի ղեկավարի պաշտոնը: Դոկտոր Էսրայիլյանը սերտորեն ներգրավված է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Առողջապահության, Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի, ինչպես նաեւ ամբողջ համալսարանի ռազմավարական պլանավորման գործում, այդ թվում նաեւ համալսարանի «Երկրորդ դարի խորհրդի» համանախագահն է, որը համախմբում է իր ամենահայտնի կամավոր առաջնորդներին:

Նա մի շարք բարեգործական կազմակերպությունների ղեկավար մարմինների անդամ է, այդ թվում՝ Hammer Museum-ի, XPRIZE-ի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Academy Museum-ի, Clooney Foundation for Justice-ի եւ Motion Picture & Television Fund-ի:

Դոկտոր Էսրայիլյանը «Խոստում», «Ոչնչացնելու մտադրություն» ուսումնա-վավերագրական ֆիլմերի պրոդյուսերն է: Վերջինս առաջադրվել է «Էմմիի»՝ պատմական վավերագրական ֆիլմ անվանակարգում:

Այս ֆիլմերը եւ դրանց ուղեկցող սոցիալական ազդեցության տեղեկատվական արշավներն աննախադեպ ուշադրություն են բեւեռել Հայոց ցեղասպանության թեմայի վրա՝ նպաստելով ԱՄՆ կառավարության կողմից պատմական փաստերի ճանաչմանը: Արդյունքում ստեղծվեցին Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը եւ «Խոստում» հայկական ինստիտուտը: 2017 թ. Էսրայիլյանը դարձել է UCLA Optimist` միանալով նշանավոր շրջանավարտների եւ դասախոսների ցանցին, որը զբաղվում է համաշխարհային խնդիրների լուծմամբ:

2021 թ. նա Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից պարգեւատրվել է «Բենեմերենտի» մեդալով՝ ամբողջ աշխարհում մարդասիրական գործունեությամբ զբաղվելու համար։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:39 Հայաստանում կարմրուկով վարակման 553 դեպք է գրանցվել Այսօր, 15:23 Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն՝ Anadolu-ին Այսօր, 15:15 Եկեղեցին ու քաղաքականությունը 18-րդ դարից տարբեր ճանապարհներով են ընթանում. Դանիելյան Այսօր, 15:00 Եղեգնաձորցի 27-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. նրան ձերբակալել են Այսօր, 14:48 «Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հիմնովին ավերել է գերեզմանատներ ու գյուղեր Այսօր, 14:28 Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարանի նախագծի վերանայման առաջարկը մերժվել է Այսօր, 14:17 Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակում են Այսօր, 14:10 28-ամյա տղամարդը պերֆերատորով աշխատելիս դիպել է էլեկտրալարին. այրվածքներով հոսպիտալացվել է Այսօր, 13:57 Սևակի փողոցում համատիրության նախագահի մասնակցությամբ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:46 Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը Այսօր, 13:42 ՀՀ-ն «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում դիտարկում է Իրանի նավահանգստում գործունեության նախագիծը Այսօր, 13:37 Վճռական ենք բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնել. ՀՀ-ում բացվեց իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն արտերկրում․ Լուսանկար Այսօր, 13:22 «Ծնողներս դեմ են եղել, բայց հիմա հպարտ են». Կանանց գումարտակի նորեկները (Տեսանյութ) Այսօր, 13:15 Երևանում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը Այսօր, 13:07 Չնայած ժամանակի մարտահրավերներին՝ հայկական ավիացիան շարունակում է զարգանալ և ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում. Միհրան Խաչատրյան Այսօր, 13:01 Արմավիրի քաղաքապետարանի մոտ 66-ամյա տղամարդը փորձել է ինքնահրկիզվել Այսօր, 12:59 Երեք օրում արձանագրվել է 37 ՃՏՊ. 2 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել վնասվածքներ Այսօր, 12:51 Վերացվում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը Այսօր, 12:32 Հիմա իրենց պնդումներով, եթե Սամվել Բաբայանն Ադրբեջանի հետ «քիրվա է», ուրեմն ընդունակ է չէ՞ գերիներին հետ բերել. Ակցիայի մասնակից Այսօր, 12:22 Արցախի ներկայացուցչության մոտ Սամվել Բաբայանի աջակիցները պահանջում են կոմիտե ստեղծել և Բաբայանին գործելու մանդատ տալ Այսօր, 12:09 Էրիկ Էսրայիլյանը որպես համահիմնադիր միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը Այսօր, 11:53 Այդ օրը հանդիպել է Էրդողանի հետ. ինչո՞ւ Փաշինյանն արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը. Միջազգայնագետ Այսօր, 11:48 Ամեն անգամ, երբ թվում է՝ ցինիզմը սահմաններ ունի, Փաշինյանը հակառակն է ապացուցում. Սուրենյանց Այսօր, 11:44 Հայաստանը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիրն է Այսօր, 11:35 Այսօր Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի ու Ղամբեուհու հիշատակության օրն է Այսօր, 11:29 Լարսի ավտոճանապարհը հոկտեմբերի 1-ից կգործի առանց ժամային սահմանափակումների Այսօր, 11:24 Վանաձորում երկու երիտասարդների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ Այսօր, 11:19 Բարիում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել Այսօր, 11:15 Ապագա քրեական ոստիկաններին ներկայացվել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) փորձը (Տեսանյութ) Այսօր, 11:01 Մեծ է ռիսկը, որ մեր սահմանների անմիջական հարևանությամբ նոր պայթյուն կլինի․ Աբրահամյան Այսօր, 10:40 Փրկարարները 35-ամյա քաղաքացու դին դուրս են հանել ջրանցքից Այսօր, 10:17 Մեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար» Այսօր, 10:07 Նալբանդյան փողոցում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել պատի ու ծառի միջև․ կան տուժածներ Այսօր, 09:58 Ամենավտանգավորը ոչ թե Նյու-Յորքի իրադարձություններն էին, այլ՝ երևանյան դատարկությունը. Վահե Հովհաննիսյան Այսօր, 09:55 Նոյ թաղամասի և Գորիսի Խորենացու փողոցի ջրամատակարարումը կդադարեցվի Այսօր, 09:51 Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը Մայր Տաճարում կմատուցվի պատարագ խաղաղության, անհետ կորածների, գերիների և զոհվածների համար Այսօր, 09:45 Լույս չի լինի Այսօր, 09:42 ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կժամանի Հայաստան Այսօր, 09:37 Տիգրան Ավինյանը կմեկնի Հռոմ 29/09/2024 18:53 Գորիսում տեղի է ունեցել գյուղատնտեսական փառատոն 29/09/2024 18:36 «Վարչապետի գավաթ» թիմային հեծանվավազքի մասնակից աշակերտներին հեծանիվով ուղեկցեցի մեկնարկից մինչեւ եզրագիծ. Փաշինյան 29/09/2024 18:06 Արարատում 44-ամյա տղամարդուն տարել են անհայտ ուղղությամբ, հնչեցրել հայհոյանքներ և սպառնալիքներ 29/09/2024 16:54 ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բարեկամությունը պետք է ամրապնդվի մարտահրավերների հաղթահարմամբ. Կոպիրկին 29/09/2024 16:52 «Ներուժ»-ը Հայաստանն էլ ավելի ուժեղացնելու մասին է. Հայրապետյան 29/09/2024 16:50 Սանոսյանը մեկնել է Սյունիք․ ճանապարհների սողանքային հատվածներում ծավալվել է աշխատանքային գործընթաց 29/09/2024 16:34 Արցախի պողոտայից գողացել են КамАЗ մակնիշի բեռնատարը 29/09/2024 15:04 Սուրբ Էջմիածին՝ Մայր Տաճար. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մայր Տաճարի վերաօծման արարողությունից 29/09/2024 15:02 Ցավալի է, որ այս պատմանական իրադարձությանը հետևում էր նա, ում «ջանքերով» պղծվել են տասնյակ խորաններ. Մելիքյան 29/09/2024 13:53 Ամբերդը վերականգնվում է․ ինչ է փոխվելու ամրոցում 29/09/2024 13:10 2023թ. առաջին կիսամյակում արյան շրջանառության համակարգի հիվանդությունից մահվան դեպքերը 6739 են 29/09/2024 12:42 Սյունիքում բախվել են Opel-ը և իրանական համարանիշներով Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել է 29/09/2024 12:39 Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել 29/09/2024 12:09 Հայոց թագավորն ինքն է գնացել և Արարատ սրբազան լեռից ժայռաքարեր բերել Մայր Տաճարի հիմքերի համար. Թաթոյան 29/09/2024 12:00 Երևանում տեղի ունեցած Սամբոյի միջազգային մրցաշարին մասնակցել են երկու տասնյակից ավել երկրների պատվիրակություններ. Տեսանյութ 29/09/2024 11:40 Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը. Վեհափառ 29/09/2024 11:29 Նոր մեռոնով վերաօծված Մայր Տաճարն իր դռներն է բացում հավատավոր ժողովրդի , ուխտավորների և այցելու հյուրերի առջև. Գարեգին Բ 29/09/2024 11:12 Հերթական պատժելի արարքը՝ Ինֆորմատիկայի քոլեջում․ 16-ամյա ուսանողին դանակահարել է համակուրսեցին 29/09/2024 11:05 Շուրջ երեք տասնյակ հանդիպումներ՝ լայն օրակարգով․ ԱԳՆ-ն ամփոփում է Միրզոյանի այցը Նյու Յորք 29/09/2024 10:46 Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում. Բայրամով 29/09/2024 10:41 Ծառուկյանին ոչ մեկ չի կարա ճնշի. ԲՀԿ ղեկավարը՝ իր դեմ հարուցված քրգործերի և Բագրատ Սրբազանի մասին. Տեսանյութ 29/09/2024 10:25 Մենք բացատրել ենք, թե ինչով է պայմանավորված եղել իշխանություններին հրավիրելը. Արշակ Սրբազան. Տեսանյութ 29/09/2024 09:56 Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է 29/09/2024 09:43 «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանն այս տարի կներկայացնի Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի որդին՝ Լեոն 29/09/2024 09:36 Փորձեցինք քաջալերել նրանց. Փաշինյանն ու կինը պարել են դպրոցականների հետ. Տեսանյութ 28/09/2024 21:33 ՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում՝ ուղիղ սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի անվտանգության համար․ Լավրով 28/09/2024 21:08 «Հելեն» փոթորկի հետևանքով 44 մարդ է զոհվել ԱՄՆ-ում 28/09/2024 20:44 Վրաստանի կրթության և գիտության նախարարը հրաժարական է տվել և հայտարարել է, որ քաղաքականությամբ այլևս չի զբաղվելու 28/09/2024 20:27 ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Բեյրութում տիրող իրավիճակով 28/09/2024 20:12 Ամիլոիդոզ․ Կարող է սրտի հետ կապված հիվանդությունների պատճառ դառնալ 28/09/2024 19:55 Հրդեհ է բռնկվել Երևանի դպրոցներից մեկում 28/09/2024 19:43 Թղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է պանթուրքական միջանցք տալ, միայն թե պահի իր աթոռը․ Արթուր Խաչատրյան 28/09/2024 19:21 Հավատում ենք մեր ազգի ներքին ուժականությանն ու մեր ժողովրդի վերհառնումին․ Թող Սուրբ Մյուռոնի կենարար լույսով հավերժաշող մնա Լուսավորչի կանթեղը հայոց աշխարհում 28/09/2024 19:06 Իրանն աջակցություն է հայտնել «Հըզբոլլահ»-ին 28/09/2024 18:49 Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող հրաժարվել սեփական պատմությունից, մերժել իր նախնյաց ժառանգությունը․ Վեհափառ Հայրապետի պատգամը (Տեսանյութ) 28/09/2024 17:48 «Անհեթեթ ապատեղեկատվություն տարածելու կարիք չկա»․ Էդուարդ Շարմազանովը՝ Մայր Աթոռի կողմից ընդդիմադիրներին Մայր տաճարի վերաօծմանը «չհրավիրելու» լուրերի մասին 28/09/2024 17:43 Հայկական շախմատի տրիումֆի համաշխարհային արձանագրումը․ Պատմական էքսկուրս 28/09/2024 17:25 «Արցախը հայաթափվեց ՀՀ այսօրվա իշխանությունների օրոք»․ Գևորգ Փարսյան (Տեսանյութ) 28/09/2024 17:00 Իշխանությանը Մյուռոնօրհնեքի և Մայր տաճարի վերաօծման արարողությանը հրավիրելու հանգամանքը կապ չունի նրանց հրաժարականի պահանջի հետ․ Տեր Եսայի քահանա Արթենյան (Տեսանյութ) 28/09/2024 16:32 Աղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 28/09/2024 16:14 Լիբանանը կստիպի Իսրայելին զղջալ իր գործողությունների համար․ Իրանի հոգևոր առաջնորդ 28/09/2024 16:00 Գիշերը հրդեհ է բռնկվել Լանջազատ գյուղում 28/09/2024 15:42 Վրաստանում հոկտեմբերի 26-ը կարևոր օր է, դրանից հետո՝ առավել կարևոր. իրադարձությունները կարող են ազդել նաև Հայաստանի վրա. Ալեքսանդր Մարգարով (Տեսանյութ) 28/09/2024 15:23 Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի․ Բագրատ Միկոյան 28/09/2024 15:19 ՀՀ-ում առողջության պահպանման կազմակերպություններն ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութով 28/09/2024 14:51 Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը 28/09/2024 14:38 Միրզոյանը Լատվիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կարևորությունը 28/09/2024 14:18 9-ամյա աղջնակը, ով վնասվածքներ էր ստացել Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում, մահացել է 28/09/2024 14:03 Դանակահարություն՝ Երևանում․ կասկածյալը Վրաստանի քաղաքացի է 28/09/2024 13:52 Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել ՆԳՆ-ին՝ առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու համար 28/09/2024 13:39 Մեր հանրությունն իր անգործությունն արդարացնելու համար քավության նոխազ դարձնում է Ռուսաստանին. Հայկ Խալաթյան (Տեսանյութ) 28/09/2024 13:19 Եկեղեցին շարունակում է պայքարել, ես պնդում եմ, որ իշխանությունը եկեղեցու հարցերը չի կարող լուծել. Միքայել Սրբազան (Տեսանյութ) 28/09/2024 13:15 Տիգրան Ավինյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը 28/09/2024 12:56 Բայրամովը Բերբոքի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը 28/09/2024 12:48 Ազատ արձակեք հայ ռազմագերիներին․ ԵԽ պատգամավորի կոչը՝ Ադրբեջանի բարձրագույն իշխանություններին 28/09/2024 12:37 Իսրայելը հայտարարել է «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի սպանության մասին 28/09/2024 12:33 Այսօր Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է 28/09/2024 12:09 Սերժ Սարգսյանն անհնարին է համարում ՀՀ գործող ապազգային կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ 28/09/2024 11:30 Ինձ համար հետեւությունը մեկն է. մեր նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել․ Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Եռաբլուր (Տեսանյութ) 28/09/2024 11:28 Ռուսաստանը պաշտպանում է Լիբանանի տարածքային ամբողջականությունը. Լավրով 28/09/2024 11:21 Արարատ Միրզոյանը և Պաղեստինի վարչապետը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ

Տվյալ բաժնի վերջին նյութերը