30/09/2024 16:07
Իրանը ՀՀ-ն դիտարկում է նաև որպես դարպաս՝ դեպի ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար. Իրանցի նախարար
Առինջում՝ Մուլտի Գոլդ առևտրի կենտրոնի հարևանությամբ այսօր բացվեց 10 000 քմ մակերեսով իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն արտերկրում։
«Սա կարող է նոր էջ և նոր մեկնարկ լինել ՀՀ-ի և ԻԻՀ-ի տնտեսական հարաբերությունների մակարդակն առավել զարգացելու համար։ Այն փոխգործակցությունը, որ կձևավորվի այս կենտրոնում՝ լուսավոր ապագա և հորիզոններ կստեղծի գործարար շրջանակների ներկայացուցիչների համար»,-հայտարարեց ԻԻՀ Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքը։
Նա նշեց, թե Իրանի և Հայաստանի միջև քաղաքական և տնտեսական լավ հարաբերությունները ԻԻՀ-ի համար հնարավորություններ են ստեղծում Հայաստանը դեպի ԵԱՏՄ շուկաներ մուտք գործելու դարպաս դիտարկելու համար։
Հայտարարվեց, թե առևտրի կենտրոնը չէր կառուցվի, եթե չլինեին գործարար շրջանակների հետևողական ջանքերը։