30/09/2024 13:37
Վճռական ենք բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնել. ՀՀ-ում բացվեց իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն արտերկրում․ Լուսանկար
Հայաստանում այսօր բացվեց իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն արտերկրում։ Կենտրոնի բացմանը մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ այլ պաշտոնատար անձինք, Իրանից նախարարներ և ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Բացմանը դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարեց, որ մեծ պատիվ է իրենց համար Հայաստանում բացել աշխարհի ամենախոշոր կենտրոնը, ինչը վկայում է ՀՀ-ի հետ ամենախորը բարեկամության մասին։
«Իրանի և ՀՀ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը թռիչքային աճ է գրանցել, հուսով եմ, որ այս կենտրոնի բացումն էլ ավելի կնպաստի դրան։ Վճռական ենք բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնել»,- հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպանը։
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասաց, որ նախորդ տարվա դրությամբ ՀՀ-Իրան առևտրաշրջանառությունը 700 մլն ԱՄՆ դոլար է կազմում և պլանավորում են առաջիկայում հասցնել 1 մլրդ դոլարի, իսկ հաջորդիվ արդեն՝ 3 մլրդ դոլարի։