30/09/2024 13:22
«Ծնողներս դեմ են եղել, բայց հիմա հպարտ են». Կանանց գումարտակի նորեկները (Տեսանյութ)
Երկու ամիս առաջ Լուիզան առաջին քայլերն էր անում Կանանց գումարտակում, իսկ այսօր բավական փորձ ու գիտելիք է ձեռք բերել։
«Այդքան էլ դժվար չէ, եթե ցանկություն ու նպատակ ունես՝ ամեն ինչ կստացվի»,- ասում է նա։
Աննան էլ Կանանց գումարտակի մյուս նորեկն է։ Ասում է, որ ծառայության ընթացքում դժվարություններ լինում են, սակայն դրանք հաղթահարում է ավագ զինակիցների ու ծառայակիցների օգնությամբ։
«Սպան զինվորի հանդեպ պետք է ընկեր լինի»,- ասում է նա։
Մանրամասն՝ տեսանյութում։