30/09/2024 12:32
Հիմա իրենց պնդումներով, եթե Սամվել Բաբայանն Ադրբեջանի հետ «քիրվա է», ուրեմն ընդունակ է չէ՞ գերիներին հետ բերել. Ակցիայի մասնակից
«Իրենք հայտարարել են, որ Ադրբեջանի հետ պարոն Բաբայանը «քիրվա» է, եթե «քիրվա» է, ինչը տենց չի, բայց այսօրվա դրությամբ ձեզ մի «քիրվա» մարդ ա պետք, որ կարողանա ձեր գերիներին, հարազատներին բերի այստեղ». Արցախի ներկայացուցչության մոտ Սամվել Բաբայանի աջակիցների կողմից հրավիրված հավաքին հայտարարեց ակցիայի նախաձեռնող Յուրի Մուսայելյանը։
«Պարոն Բաբայանը մի քանի անգամ ասել է՝ սխալ է, որ էլիտան Բաքվում է գտնվում։ Ինձ համար էլ դա ընդունելի չէ։ Հիմա իրենց պնդումներով, եթե «քիրվա» է այդ մարդը, չնայած, չեմ հավատում, ուրեմն էս մարդն ընդունակ է չէ՞ հետ բերել։
Ինչո՞ւ եք էտ մարդու մտահղացումներին պիտակ կպցնում, այդ մարդուն սատարեք... Պատկերացնո՞ւմ եք՝ ձեր գերիների հետ ինչեր կարան լինեն։ Այդ մարդուն մի խանգարեք, առաջին անգամ չի հետ բերել, ընդունակ է այդ մարդը։ Մի խանգարեք պարոն Բաբայանը մի մանդատ ստանա, թեկուզ այդ կոմիտեն ստեղծեն, լիազորություն տան, որ իր գաղափարներն իրականացնի»,-ասաց նա։
Յուրի Մուսայելյանը նշեց՝ ՀՀ-ի համար նպատակահարմար է, որ Արցախի ներկայացուցչության շենքը չլինի, ներկայացուցչություն չլինի, իսկ Սամվել Բաբայանը հակառակն է կարծում․«Ուստի պետք է նրան վստահել»։