30/09/2024 13:15
Երևանում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը
Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 8-ից 19.00-ն պարբերաբար կսահմանափակվի Պռոշյան, Պարոնյան, Դեմիրճյան փողոցների երթևեկությունը։
Խնդրում ենք նշված ժամանակահատվածում խուսափել տվյալ փողոցներով երթևեկելուց։
Պատճառված անհանգստության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»։