30/09/2024 20:40
Հոկտեմբերի 2-ից Մաշտոց-Բաղրամյան պողոտա հատվածում երթևեկությունը կդառնա միակողմանի
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․
«Ս.թ. հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում:
Մասնավորապես Իսահակյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա ընկած ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
Նշված ճանապարհահատվածը կգծանշվի և կտեղադրվեն ճանապարհային համապատասխան նշաններ»: