30/09/2024 18:13
Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպանին «Բարեկամության» շքանշանով պարգևատրելու մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ-ում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին, երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար, «Բարեկամության» շքանշանով պարգևատրելու մասին։
Վաղարշակ Հարությունյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան էր նշանակվել 2022 թվականին։
2024 թվականին դեսպան նշանակվեց ԱԺ ՔՊ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը։