30/09/2024 09:55
Նոյ թաղամասի և Գորիսի Խորենացու փողոցի ջրամատակարարումը կդադարեցվի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ սեպտեմբերի 30-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Նոյ թաղամասի ջամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 30-ին ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Մ.Խորենացու փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: