30/09/2024 11:24
Վանաձորում երկու երիտասարդների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժին են զանգահարել «Վանաձոր» բժշկական կենտրոնից և հայտել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ նույն օրը ժամը 23։00-ի սահմաններում շտապօգնության խումբը Վանաձորի «Շառլ Ազնավուրի» մշակույթի տան մոտից իրենց մոտ է տեղափոխել դանակահարված երիտասարդի, ում տվյալները հայտնի չեն:
Տուժողը հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Տիգրան Կ․-ն, ով սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի 2 հասցեի մոտ վիճաբանել է Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Արարատ Ղ․-ի հետ, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Տիգրան Կարապետյանի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառել վերը նշված մարմնական վնասվածքները:
Ձեռնարկված միջոցառումներով և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը ոստիկանության Տարոնի բաժին է ներկայացել Արարատ Ղ․-ն և հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի 2 հասցեի մոտ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածներ է հասցրել Տիգրան Կ․-ի մարմնի տարբեր մասերի, պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո հանցագործության առարկա հանդիսացող դանակը Նարեկացու փողոցի սկզբնամասում նետել է Փամբակ գետը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։