30/09/2024 22:25
Սերբիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի 20-30 տարի․ Ռուսաստանից արձագանքել են
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կընթանա կորեական սցենարով և կշարունակվի 10, 20 կամ 30 տարի, ինտենսիվ մարտեր կմղվեն յուրաքանչյուր բնակավայրի համար։
Այս հայտարարությանը ճեպազրույցի ժամանակ արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ հատուկ ռազմական գործողությունում Ռուսաստանի համար ելակետը սեփական նպատակներին հասնելն է։
«Իհարկե, բոլոր քաղաքական գործիչները, փորձառու, բանիմաց քաղաքական գործիչները կարող են ունենալ իրենց տեսակետը Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ։ Մեզ համար ելակետն այն է, որ հատուկ ռազմական գործողությունը պետք է ավարտվի մեր առջև դրված բոլոր նպատակների իրագործմամբ»,- ասել է Պեսկովը։