01/10/2024 11:49
Պադավատապետությանը դեմ քաղաքական ուժը մեքենաների, պադավատների վրա ճիշտ այնքան փող է ծախսում, որքան պարտք է վերցնում Գյումրիի համար․ Խաչատրյան (Տեսանյութ)
Գյումրիում դեռևս 16 թվականից սկսած լայնածավալ բարեկարգման աշխատանքները պետք է շարունակվեն, Գյումրու վրայից պետք է դուրս գա «աղետի գոտի» պիտակը, այսօր Աժ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Պատգամավորը, սակայն, շեշտեց, որ կառավարությունը դրա համար 1 մլրդ դրամ պարտք է վերցնի.«Եթե չկա, իհարկե, պետք է վերցնել, բայց այս տարի հուլիսի 11-ին ՀՀ կառավարությունը 49 էլեկտրոմոբիլ գնելու համար 1 մլրդ 38 մլն դրամ փող է ծախսել: Այսինքն, այս քաղաքական ուժը, որը պադավատապետության դեմ էր, բողոքում էր, մեքենաների, պադավատների վրա ճիշտ այնքան փող է ծախսում, ինչքան պարտք է վերցնում, որ Գյումրիում քաղաքաշինական ծրագրեր իրականացնի:
Միգուցե ճիշտ կլիներ այն մի մլրդը, որը պադավատների վրա եք մսխել, ուղղվեր Գյումրիի վրա և այդ ծրագիրն ավելի լայնամասշտաբ լիներ»։