01/10/2024 19:47
«Շատ բարդ է կանխատեսելը, թե երբ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ»․ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի համար դժվար է կանխատեսել, թե երբ հնարավոր կլինի Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին, պետք է հետևել իրադարձությունների զարգացմանը, հայտարարել է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում կայացած իր առաջին ասուլիսում։
«Պետք է հետևել առաջիկա վեց ամիսների, մեկ, երկու տարվա բոլոր զարգացումներին ։ Հիմա շատ բարդ է կանխատեսելը»,- ասել է Ռյուտեն՝ պատասխանելով իրեն ուղղված հարցին, թե երբ Ուկրաինան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։