01/10/2024 15:33
Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, թե ենթակառուցվածքների համար ՀՀ-ն համաձայնել է իր ինքնիշխանության որոշ սահմանափակումների. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
ՀՀ իշխանությունը լիովին երաշխավորում է իր տարածքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը. այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն բոլոր պնդումները, թե Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում իբր թե համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքի ենթակառուցվածքների անվտանգությունը, ընդամենն իրականության խեղաթյուրումներ են։ Ուզում եմ ավելացնել, որ նույնպիսի խեղաթյուրումներ են այն պնդումները, թե իբր Հայաստանը համաձայնել է ենթակառուցվածքների համար իր ինքնիշխանության որոշ սահմանափակումների»,- ասել նա։