01/10/2024 18:45
Պետական միջոցների փոշիացման ռիսկն առնվազն կառավարելի չէ․ Թադևոս Ավետիսյան
Սահմանամերձ համայնքներում ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրն անորոշ ժամանակով կասեցվել է, խորհրդարանում մտահոգություն հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Ոլորտի պատասխանատուներն, իրար հերթ չտալով, գովում էին ծրագրի արդյունքները։ Իրականում սա էլ է դառնում հերթական չիրականացված բարձրագոչ խոստումը։ Տարին դեռ չի վերջացել, բայց նախատեսված գումարը սպառվել է դեռ ամիսներ առաջ, ծրագրի հասցեականության խնդիրը լուծված չէ, իսկ ծախսված պետական միջոցների փոշիացման ռիսկն առնվազն կառավարելի չէ»,- ընդգծել է «Հայաստան» խմբակցության պատգամավորը։