01/10/2024 12:26
Երևանի թիվ 19 դպրոցում աշակերտը գազ է փչել
Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Երևանի թիվ 19 դպրոցում աշակերտներից մեկը, ըստ նախնական տվյալների, գազի նմանվող նյութ է փչել, ինչն աշակերտների շրջանում հազ է առաջացրել. այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Անչափահասը ներկայացվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին։ Հանգամանքները պարզվում են։