01/10/2024 21:32
Սա Հանիեի, Նասրուլլայի, Նիլֆորուշանի մահվան վրեժն է․ ԻՀՊԿ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնական հայտարարություն է տարածել Իրանի կողմից Իսրայելի դեմ հրթիռային գրոհներ սկսելու կապակցությամբ՝ նշելով՝ սա վրեժ է «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլայի, «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ուժերի հրամանատար Աբբաս Նիլֆորուշանի համար։
««Ի պատասխան Հանիեի, Նասրուլլայի, Նիլֆորուշանի մահվան՝ հարվածներ ենք հասցրել օկուպացված հողերի սրտին»,- նշվծ է ԻՀՊԿ-ի հայտարարությունում։
Հիշեցնենք՝ իրանական կողմից Իսրայելի տարածք 500 հրթիռ է արձակվել, Իսրայելի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարված։