01/10/2024 11:59
40 պարեկով հարձակվեցին պատգամավորի վրա, դեռ ոչ մի ոստիկան պատժված չէ. Մանուկյան (Տեսանյութ)
Լսում ես կառավարության ծրագրերը, մեգանախագծերը, փոփոխությունները, ասում ես՝ այս ինչ լավ է, մեկ էլ, որ հիշում ես սա այն կառավարությունն է, որ հայտարարել էր պատերազմ փողոցային առևտրի դեմ ու պարտվել դրանում, հասկանում ես, որ վերջ, Աժ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը: Պարեկային ծառայությունը, Խուդինյան Արթուրով, քաղաքական իշխանության քաղաքական պայքարի մեջ գերակատար է»,-հավելեց ընդդիմադիր պատգամավորը։
Մանուկյանը հիշեցրեց, որ իրենց գործընկեր՝ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա հարձակվել էին 40-ից ավելի կարմիր ու սև բերետավորներ, սակայն մինչև հիմա ոչ մի ոստիկան պատժված չէ: