01/10/2024 13:15
Մենք պետք է ստեղծենք տվյալների պահպանման մի մոդել, որին բոլորս կվստահենք. Միխայիլ Միշուստին (Տեսանյութ)
ԵԱՏՄ-ն գնալով էլ ավելի հանրաճանաչ է դառնում միջազգային ասպարեզում. այս մասին Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Նա շեշտեց, որ անդամ երկրների տնտեսական աճը գերազանցում է համաշխարհային ցուցանիշները։
Միխայիլ Միշուստինը ևս կարևորեց մեկ միասնական թվային համակարգը, սակայն նշեց, որ ԵԱՏՄ երկրները պետք է հիմնվեն թվային ոլորտում իրենց սեփական զարգացումների վրա, քանի որ ոչ բարեկամ երկրների լուծումների օգտագործումը կարող է դժվարություններ ստեղծել ինտեգրացիոն գործընթացների համար։
«Մենք պետք է ստեղծենք տվյալների պահպանման մի մոդել, որին բոլորս կվստահենք», - նշեց նա։
Միշուստինը կարևորեց նաև տվյալների պահպանման կիբեռանվտանգությունը։
«Միության մեկ միասնական թվային համակարգին հետագայում կարող են միանալ նաև այն պետությունները, որոնք ցանկանում են ավելի սերտ համագործակցել մեր միության հետ։ Մենք ձևավորում ենք մեկ միասնական տրանսպորտային թվային միջանցք, որը հնարավորություն կտա բիզնես գործընկերներին փոխանակվել լոգիստիկ կարևոր տեղեկություններով մատակարարումների ամբողջ շղթայում», - նշեց ՌԴ վարչապետը։