01/10/2024 20:02
Նիկոլ Փաշինյանն այլևս մենակ չի գործում հանցանքները․ Պատգամավոր (Տեսանյութ)
ՍԴ-ն իրականում կատարել է Իլհամ Ալիևի պահանջը, խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ որոշմանը։
«Սահմանադրական դատարանը նաև իրեն լիազորություն է վերապահել քննել Անկախության հռչակագիրը ու այն հակադրել ՀՀ սահմանադրությանը։ Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Նիկոլ Փաշինյանն այլևս մենակ չի գործում հանցանքները․ նա ընդլայնում է իր հանցակիցների թիվը։ Վստահ եմ, որ ՍԴ-ում դա շատ լավ հասկանում են»,- ասաց պատգամավորը։